Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

16 հոկ 2017 12:45

Ջիգարխանյանի քույրը՝ եղբոր առեւանգման մասին. Արմենը հիվանդանոցում է

 

Հանգստյան օրերին հեռագրական մի շարք ալիքներ հայտնել էին Արմեն Ջիգարխանյանին առեւանգելու մասին: Իբր այս տեղեկությունը հայտնել էր Արմեն Բորիսովիչի երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան:

Իբրեւ թե թատրոնի արտահերթ ժողովում Վիտալինան գործընկերներին հայտնել էր, որ ամուսնուն նրա ընկերներն առեւանգել են, որոնք հիմա փորձում են տիրանալ նաեւ Ջիգարխանյանի թատրոնին: Վիտալինան ամուսնու առեւանգման մասին հայտարարություն է տվել ոստիկանությունում: Այս ամենից զատ, հայտնի է դարձել, որ կնոջ դեմ հայտարարություն է գրել նաեւ Ջիգարխանյանը: Իբր Վիտալինան փորձում է իրենից ազատվել, որպեսզի ամբողջ ունեցվածքին տիրանա:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ հարցազրույցում իրավիճակը պարզաբանել է հայտնի դերասանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը:

Ընթերցողներն անհանգստանում են Արմեն Բորիսովիչի համար: Գրում են, որ իրենց սիրելի դերասանը կորել է…

Ինչպե՞ս թե կորել է: Մարդը հիվանդանոցում է:

Իսկ ի՞նչ է պատահել:

Եղբայրս արդեն երիտասարդ չէ, նա շատ ծանր հիվանդություններով է տառապում: Սա պետք է հաշվի առնել: Անկասկած, նրան անհրաժեշտ էր օգնություն ցույց տալ: Նախ նրա մոտ մեկ «շտապ օգնություն» է եկել, նրան օգնել: Հետո եղբորս հետ են բերել թատրոն: Իսկ հետո նրան դարձյալ հիվանդանոց են տեղափոխել: Պարզապես այս ամենի ընթացքում բոլորի նյարդերը լարված էին, բոլորը զգացմունքային վիճակում էին…Ես խոսել եմ հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, որտեղ հիմա գտնվում է եղբայրս: Արմենի մոտ ամեն ինչ կարգին է, նա հիմա բժիշկների հսկողության ներքո է: Նրա մոտ շաքարն էր բարձրացել:

Իսկ երբ շաքարը բարձրանում է, մարդն իրեն վատ է զգում եւ երբեմն իրեն ադեկվատ չի պահում: Հիմա նրան օգնություն է ցուցաբերվել, այդ պատճառով արդեն վիճակը կարգավորվել է: Պառկած է, բուժվում է:

Ասում են, որ Արմեն Բորիսովիչը կնոջ՝ Վիտալինայի դեմ ոստիկանությունհայտարարություն է ներկայացրել՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկային մեղադրելով իրկյանքի դեմ ոտնձգություն կատարելու մեջ:

Դա նա չի հայտարարություն տվել: Կան այնպիսի մարդիկ, որոնց դուր է գալիս ընտանեկան հարցերին խառնվել: Ամեն ինչ այն բանից է սկսվել, որ Արմենին հյուր են եկել ընկերները: Հետո եղբայրս վատ է զգացել, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Արմենի ընկերները, չգիտես ինչու, այս մասին Վիտալինային չեն տեղեկացրել: Նա շատ էր նյարդայնանում, որովհետեւ մեր մտերիմներից միայն Վիտալինան գիտի, թե Արմենն ինչ դեղեր պետք է ընդունի:

Արմենի ընկերները, որոնք նրան հիվանդանոց են տեղափոխել, եղբորս բուժելու իրենց պատկերացումներն ունեին, եւ թե ինչպես պետք է հետո ապրի: Ես խոսել եմ այդ մարդկանցից մեկի հետ եւ նրա ճակատին ուղիղ ասացի. «Այսպես չի կարելի վարվել: Պետք է ամեն ինչ համաձայնեցված անել»: Ես չգիտեմ, թե նրա հետ այս «ընկերներն» ուր են գնացել եւ Արմեն Բորոսովիչի մոտ ինչ թղթեր են ստորագրել, երբ նա նման ոչ ադեկվատ վիճակում էր… Ես այս մարդկանց գործողությունները տգեղ եմ համարում:

Իսկ այդ մարդիկ ովքե՞ր են: Ի՞նչ ընկերներ են:

Միշտ էլ նման մարդկանց պակաս չկա: Նրա ինչ-որ հեռու ծանոթներն են: Եվ նրանք իբր որոշել են նրան օգնել՝ Արմենի կյանքին մոտիկից ծանոթ չլինելով: Նրանք սկզբում Արմենին այն հիվանդանոցը չեն տարել, որտեղ հարկավոր էր տանել: Իսկ հետո Արմեն Բորիսովիչին, այնուամենայնիվ, այն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան ճանաչում են, եւ որի բժիշկները ծանոթ են նրա հիվանդության պատմությանը:

Փառք Աստծո, հիմա ամեն ինչ նորմալ է: Արմեն Բորիսովիչին բուժում են:

Այդ դեպքում ինչո՞ւ Վիտալինային թույլ չեն տալիս հիվանդանոցում ամուսնունտեսակցել:

Դա Վիտալինա՞ն է ասում: Ճիշտ է, որ հիմա նրան հիվանդանոց թույլ չեն տալիս: Արմենը հիմա այնպիսի վիճակում է, որ նրան բժիշկները անջրպետում են ցանկացած շփումից: Հիմա նրա համար ցանկացած այցելություն ուժեղ սթրես է: Մեկը նրան այցելեց, երկրորդը, Մալախովի կողմից էին հիմա զանգահարել՝ իբր թույլ տվեք այցելել: Նրան հանգիստ է պետք: Նրա մոտ ոչ մեկին թույլ չեն տալիս մտնել՝ նրան չանհանգստացնելու համար: Երբ մարդը նման վիճակում է (նրա մոտ շաքարի մակարդակը մինչեւ հիմա բարձր է), ապա նա ադեկվատ չէ: Նրան պետք է բժշկական օգնություն ցուցաբերել, այլ ոչ թե ներքաշել ինչ-որ ընտանեկան պարզաբանումների մեջ:

Վիտալինայից լավ ոչ մեկը չգիտի Արմենի հիվանդության պատմությունը եւ նման վիճակում նրան ինչպիսի օգնություն ցույց տալ: Իսկ Արմեն Բորիսովիչի ծանոթները դա որոշել են յուրովի անել: Վիտալինան, իհարկե, անհանգստանում էր: Նա իսկապես չգիտեր, թե նրան որ հիվանդանոց են տեղափոխել, ինչ դեղեր են տվել:

Մարինա, ասում են, որ Արմեն Բորիսովիչը բղավել է, որ Վիտալինան փորձել էիրեն կողոպտել, իբր նրա ամբողջ կարողությունը երիտասարդ կնոջ անունով է… Ի՞նչ կարծիքի եք այս կապակցությամբ:

Վիտալինան շատ կարգին մարդ է: Եթե Վիտալինան չլիներ, Արմեն Բորիսովիչը վաղուց արդեն ողջ չէր լինի: Նա ծանր հիվանդություններ ունի: Դրա պատճառով եղբորս բնավորությունը հեշտերից չէ: Շատ անգամ է Վիտալինան նրան պարզապես անդունդի եզրից հետ քաշել: Արմենն այդ օրը բարձր շաքարի պատճառով ասես կրակելու պատրաստ լիներ, եւ մարդիկ որոշել են այդ վիճակից օգտվել: Զայրույթի բռնկման պահին (հիվանդագին շոկի մեջ) քի՞չ մարդ կա, որ կարող է ինչ ասես բղավել: Եղբորս մոտ այդ պահին շաքարը մոտ 20 էր:

Ես այդ մարդկանց հետո ասացի. «Արմենը կին ունի: Եվ բոլոր գործողությունները դուք պետք է համաձայնեցնեք միայն նրա հետ: Նա Արմենի համար ամենամտերիմ մարդն է»:

Մարդիկ պարզապես օգտվել են ընտանեկան առօրյա անախորժություններից: Վիտալինան շատ լավ մարդ է, ոչ մեկին չի կողոպտել: Եղբայրս ողջ է միայն նրա աղոթքների շնորհիվ: Նրանց միջեւ ոչ մի վեճ չի եղել: Սա ուղղակի հիվանդության դրսեւորումն է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր