Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

16 հոկ 2017 17:35

Համանախագահների հայտարարությունը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին. տեսանյութ

 
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում:
Ինչպես նշվում է հայտարարությունում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում են անցկացրել Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը նույնպես ներկա են եղել հանդիպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և ԱՄՆ-ից Էնդրյու Շեֆեր) հովանու ներքո: Գագաթնաժողովին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները մոտ ապագայում նախատեսում են կազմակերպել աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ, ասված է հայտարարությունում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր