5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել          Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից       Մարդկանց մոտ նվազում է Y քրոմոսոմը,ինչպես են ծննդաբերելու տղամարդկանց, դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին    

18 հոկ 2017 12:15

Արմեն Ջիգարխանյանը պնդում է`կինն իր մահն է ուզում կարողությունը ստանալու համար

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը ռուսական առաջին ալիքի եթերում պատմել է կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ իր կոնֆլիկտի մասին:
«Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Դերասանը պատմել է նաև, որ ինքն ու կինն արդեն վաղուց իրար չեն հասկանում, հաճախ էին վիճում: Բժիշկների կարծիքով` հենց վերջին վիճաբանությունն էլ դարձել է դերասանի հիվանդության սրացման պատճառ:
82-ամյա դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում տեսնել կնոջը: Նա վստահ է, որ կինը կարող էր ցանկանալ նրա մահը, որպեսզի ստանա իր կարողությունը:
Նշենք, որ որոշ աղբյուրների համաձայն` դեռ ամիսներ առաջ Արմեն Ջիգարխանյանը իր ողջ ունեցվածքը կտակել է երիտասարդ կնոջը: 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր