Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

18 հոկ 2017 18:20

Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ վիճաբանել է կնոջ հետ և դանակահարել նրան

 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ վիճաբանել է կնոջ հետ և դանակահարել նրան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։
Մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչն իրենց տան խոհանոցում, միս կտրելու ժամանակ, վիճաբանել է կնոջ հետ, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։
Քննությամբ պարզվել է ամուսինների վիճաբանության շարժառիթը։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր