Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանը, մեծ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի համար. թուրք պաշտոնյա          Նոր տեղեկություններ՝ 19-ամյա զինվորի մահվան դեպքից       «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, իսկ սղաճը պիտի բնակիչը լրացնի. «Ժողովուրդ»    

21 հոկ 2017 18:05

ՆԱՏՕ-ում հերքել են լրատվամիջոցների՝ Ռոսաստանին դիմակայել չկարողանալու մասին լուրերը

 
ՆԱՏՕ-ում հերքել են գերմանական Der Spiegel ամսագրի լրագրողների հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ի զորու չէ դիմակայել Ռուսաստանի հարձակմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դաշինքի ներկայացուցիչը լրատվական գործակալությանը հայտնել է, որ այս ամենը սադրանք է, քանի որ ՆԱՏՕ-ն այս պահին վերջին տասը տարիների ընթացքում ամենամեծ ուժն ունի եւ կարող է ցանկացածին հետ մղել:
Դաշինքը օպերատիվ արձագանքման զինվորների թիվը զգալիորեն մեծացրել է: Նրանց թիվը մոտ 25 հազար է:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն պլանավորել էր դեպի Արեւելք հերթական ընդլայնումը: Դաշինքը ցանկանում է ուժեղացնել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում իր ներկայությունը:
Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն այս երկրենրում իր զորքերի մի մասն է տեղակայել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր