Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին          Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

26 հոկ 2017 16:50

Ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է «ՍԱՍ»-ի տարածքը հանրային գերակա շահ ճանաչել և նրա տեղում ավտոկայանատեղի կառուցել

 Ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է «ՍԱՍ»-ի տարածքը հանրային գերակա շահ ճանաչել և նրա տեղում ավտոկայանատեղի կառուցել
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկում է Իսահակյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի տարածքը հանրային գերակա շահ ճանաչել ու դրա տեղում բազամահարկ ավտոկայանատեղի կառուցել:
«Մայրաքաղաքի փողոցների բեռնաթափումը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի առանցքային խնդիրներից է, և մեքենաների քանակի շարունակական աճի դեպքում պահանջում է հրատապ լուծումներ: Ակնհայտ է, որ ճանապարների գերբեռնվածությունը բնորոշ է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներին, որտեղ տեղակայված են ուսումնական և պետական հաստատություններ, առևտրի և սպասարկման օբյեկտներ:
Ճանապարհների սահմանափակ լայնությունը նվազեցնում է դրանց թողունակությունը, իսկ փողոցներում մեքենաների կայանումը ավելի է սրում այս խնդիրը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ փողոցներում կայանման արգելքը ևս հնարավոր չէ առանց համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծման:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից՝ «շրջանայինը», հագեցած է վերոնշյալ հաստատություններով և բնորոշ է իր մեջ ներառող նեղ փողոցներով, ինչպիսին են Իսահակյանը, Տերյանը, Աբովյանը, Մոսկովյանը և հարակից այլ փողոցները:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ գտնում եմ, որ նշված փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցումը և նշված փողոցների երթևեկելի գոտիների ազատումը էապես կբարելավի քաղաքի այս բանուկ հատվածի երթևեկությունը:
Առաջարկում եմ՝ համապատասխան տրանսպորտային հոսքերի հաշվարկի և տարածքի կայանատեղիների բեռնվածության ուսումնասիրության համապատասխան արդյունքի դեպքում, դիտարկել Իսահակյան փող. 35 հասցեով շինության (ՍԱՍ սուպերմարկետի) տարածքի՝ հանրային գերակա շահ ճանաչելու և այդ տարածքում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցելու հարցը:
Այդ տարածքը հավասարահեռ է կից բեռնված փողոցներից և տրանսպորտային մեծ հոսքեր ապահովող հաստատություններից, և կարող է ընդգրկել երկայնական կայանման ավտոկայանատեղիների մեծ շառավիղ»,-ասված է քաղաքապետին ուղղված Խաժակյանի դիմումում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր