Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն          Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին       Տեսանյութ.Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ Արցախով առքուվաճառքը շարունակվում է․ Հակոբյան    

27 հոկ 2017 21:40

Կենդանակերպի նշանների կախվածությունը

Կենդանակերպի նշանների կախվածությունը 
Խոյ
Խոյերի մոտ շատ հաճախ «մարտկոցը նստում է», ընդ որում՝ ոչ միայն էմոցիոնալ, այլեւ ֆիզիկական առումով: Բանն այն է, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում պրագմատիկ լինել, հաշվարկել իրենց ուժերը: Խոյերը մշտապես առաջ են ընթանում, միայն առաջ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները, ավերելով իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ: Նման կյանքի համար պողպատե նյարդեր են անհրաժեշտ: Խոյերը հաճախ ալկոհոլից կախվածություն են ունենում, նաեւ դժվարությամբ են յոլա գնում առանց կոֆեինի, բայց չեն ընդունում թմրանյութերը: Խոյերը նաեւ տարված են ազատության զգացումով, այդ պատճառով սիրում են ճամփորդություն, արշավներ, համերգներ:
Ցուլ
Ցուլերը պաշտում են ֆիզիկական մերձեցումը: Նրանք սիրում են նաեւ համեղ ուտել, այնպես, որ խնջույքը երկար ժամանակ հիշվի: Ցուլերը սիրում են ցանկացած տեսակի եւ մասշտաբի զվարճանք. դրանք կարող են լինել ե՛ւ համակարգչային խաղերը, ե՛ւ ազարտային: Ցուլերը սիրում են առաջինը լինել: Նրանք կախվածություն ունեն գովասանքից, առաջինը լինելու զգացողությունից, այդ պատճառով լավ են խաղում մրցակցային խաղեր: Բայց նրանց նաեւ շատ է դուր գալիս տանը նստել եւ ոչինչ չանել:
Երկվորյակ
Երկվորյակները հաճախ կախվածություն են ունենում ալկոհոլից եւ նույնիսկ ծանր թմրանյութերից: Նրանք սիրում են փորձարկումներ անել, փոխել միջավայրը: Երկվորյակներին միայն քչերը կարող են հասկանալ, այդ պատճառով պատճառներ փնտրելն անօգուտ է: Երկվորյակները նաեւ սիրում են ամեն ինչից տեղյակ լինել, այդ պատճառով նրանք նաեւ կախվածություն ունեն համացանցից եւ սոցցանցերից: Նրանց մշտապես ինտերնետ է հարկավոր՝ հեռախոսում, տանը, աշխատավայրում, մեքենայում, նոր գաջեթներ եւ այլն:
Խեցգետին
Չափազանց վնասակար կախվածություններից հարկավոր է առանձնացնել ալկոհոլը: Ինչ վերաբերում է ավելի բարդ խնդիրներին, ապա Խեցգետինները մի կարեւոր թույլ կետ ունեն. նրանք վախենում են միայնությունից, երբ հարաբերությունների մեջ են: Խեցգետիններին ցավեցնում է բաժանումը, հատկապես, եթե նախաձեռնողն իրենք չեն: Նրանք դժվարությամբ են հաղթահարում ցանկացած կորուստ: Նրանք ուղղակիորեն կախված են սիրուց, ջերմության զգացումից, մտերիմ մարդուց: Բացի այդ՝ Խեցգետինները կախված են կյանքում իրենց առաջնահերթություններից: Նրանք ոչ մի դեպքում չեն հրաժարվում դրանցից, եթե նույնիսկ դա ցավ է պատճառում նրանց մտերիմներին:
Առյուծ
Բազմաթիվ Առյուծներ չարաշահում են ալկոհոլն ու ծխախոտը եւ չեն վախենում հետեւանքներից: Միակ բանը, որը գերազանցում է այս կախվածությանը, շոփինգն է: Առյուծները ցանկանում են լավագույնը լինել. սա նրանց գլխավոր կախվածությունն է, եւ մեկ անգամ դրան հասնելով՝ երբեք նախկինը չեն դառնում: Առյուծները նաեւ շատ են սիրում փող. նրանք կարող են ամեն օր հաշվել իրենց փողերը, նույնիսկ զրուցել դրանց հետ: Փողից ավելին նրանք սիրում են դրանք ծախսել:
Կույս
Կույսերը շատ բարդ կախվածություն ունեն: Նրանք շատ են ծխում, շատ են ուտում, տառապում են իրենց անտարբերությունից եւ ավելի դյուրին ճանապարհ գտնելու ձգտումից: Կույսերի ամենասարսափելի կախվածությունը, թերեւս, առանց խնդիրների ապրելու ցանկությունն է: Կույսերը հեշտ են ապրում աշխարհից մեկուսացած: Այդ պատճառով տառապում են աշխատավայրում, տանը, անձնական կյանքում կտրուկ փոփոխություններից: Կույսերը նաեւ կախված են կարգուկանոնից: Նրանց տանն ամեն ինչ պետք է լինի այնտեղ, որտեղ Կույսերին է պետք, հակառակ դեպքում կարող են վճարել նրանց հանգստությունը խաթարելու համար:
Կշեռք
Կշեռքները շատ են սիրում ծխել եւ ալկոհոլ խմել, եթե նրանց կյանքում ամեն ինչ շատ լավ է կամ շատ վատ: Կշեռքները հազվադեպ են դավաճանում, քանի որ շատ են կապվում այն մարդուն, որն իրենց հարմար է: Նրանց մոտ կարծես ներքին մեխանիզմ է սկսում գործել, երբ իսկական սեր են գտնում: Կշեռքները նաեւ կախված են իրենց հոբբիից: Սա, թերեւս, միակ դրական կախվածությունն է Կենդանակերպի բոլոր նշանների շրջանում:
Կարիճ
Կարիճները կախված են իրենց անկախությունից: Նրանք տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը սկսում է կառավարել իրենց: Բարեբախտաբար՝ աշխարհում ղեկավարներից ազատվելու բազմաթիվ ուղիներ կան: Կործանարար կախվածությունից հարկավոր է առանձնացնել միայն ալկոհոլը, բայց Կարիճները կարողանում են հաղթահարել դա, երբ պետք է: Նրանք շատ են սիրում սեքս, շատ բան են սպասում ֆիզիկական մերձեցումից եւ զուգընկերների մանրակրկիտ ընտրություն են կատարում: Նրանց համար ամեն անգամ դա հսկայական իրադարձություն է:
Աղեղնավոր
Աղեղնավորները հաճախ չափը չեն ճանաչում ալկոհոլի հարցում, նաեւ շատ են ծխում: Նրանք նաեւ պաշտում են ազարտային խաղերը, ձգտում են ամեն ինչում առաջինը լինել: Մրցակցային ոգին նրանց գրգռում է: Նրանք կախված են իրենց հավակնոտ նպատակներից, որոնք մշտապես առաջադրում են իրենց եւ որոնց, ի դեպ, հասնում են: Աղեղնավորները շատ են սիրում փող, բայց ոչ թե կուտակել, այլ վաստակել: Նրանք սիրում են աշխատել եւ առաջ շարժվել:
Այծեղջյուր
Այծեղջյուրները մանրակրկիտ թուլություններ եւ թերություններ են ընտրում: Նրանք լիարժեք վերահսկում են իրենց թերությունները: Ամենը, բացի մեկից. հասարակությունում կարգավիճակից: Նրանք գնահատում են այն, ինչ ունեն այդ պահին, բայց միշտ ձգտում են դեպի վեր, ընդ որում՝ դրա համար պատրաստ են տալ գրեթե այն ամենը, ինչ ունեն: Սա Կենդանակերպի ամենաագահ նշանն է, բայց երբեք չեք տեսնի երեխայի ձեռքից վերջին կոնֆետը խլող կամ մտերիմ մարդուն պարտք չտվող Այծեղջյուրի: Այծեղջյուրները ոչ մի վայրկյան ավելի չեն աշխատի, եթե դրա համար չվարձատրվեն: Նրանք հազվադեպ են թմրանյութից կամ ալկոհոլից կախվածություն ունենում:
Ջրհոս
Համացանց եւ համակարգչային խաղեր. Ջրհոսները մեծապես կախված են սրանցից: Նրանք կարող են օրերով եւ շաբաթներով դուրս չգալ տնից: Տեսախաղեր խաղալով՝ նրանք մխրճվում են մի աշխարհում, որտեղ կարող են ավելի ուժեղ եւ լավը դառնալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կախվածություն ունեն սուր զգացողություններից, վտանգավոր մարզաձեւերն ու էքստրիմը նրանց տարերքն են: Ինչ-որ անհասկանալի պատճառով Ջրհոսների շրջանում մոլի ծխողներ են հանդիպում:
Ձկներ
Ձկների շրջանում հաճախ են հանդիպում թմրամոլներ եւ ալկոհոլամոլներ: Նրանք գնահատում են ազատությունն ու մարդկանց, որոնք օգնում են զգալ այն, այդ պատճառով նրանք կախված են իրենց ընկերներից եւ զուգընկերներից: Ձկները, անկեղծ ասած, շատ եւ տարատեսակ կախվածություններ ունեն: Նրանք կարող են հաղթահարել դրանք, բայց հաճախ ցանկություն չեն ունենում:
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր