Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք          Ղրիմը ռուսների հողը չէ, դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, երբեք       Տեսանյութ.Յակուտիայում անտառային հրդեհների հետևանքով օրը ցերեկով արևն «անհետացել» է, ամեն ինչ պատված է սև ծխով, իսկ երկնքից մոխիր է թափվում    

03 նոյ 2017 12:59

Նախապատրաստվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հանդիպումը նախապատրաստվում է»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ թուրքական Sabah թերթը գրել է, որ Էրդողանը Ադրբեջան այցից հետո ինքնաթիռում հայտնել է թուրք լրագրողներին «հաջորդ շաբաթ կամ դրան հաջորդող շաբաթ» Պուտինի հետ սպասվող հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ նա մտադիր է ՌԴ նախագահի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
«Ես կքննարկեմ այդ հարցը անմիջականորեն նախագահ Պուտինի հետ կամ հաջորդ շաբաթ կամ դրան հաջորդող շաբաթ: Այդ հարցում երևի թե ավելի հեշտ կլինի արդյունքի հասնել, եթե Պուտինն իրապես զբաղվի դրանով»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:


Մեկնաբանություններ