Հայտարարություն.Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, Շուշի,սպառնալիքի և ուժի ցուցադրման նոր փորձ է          Մոնտաժված խոսակցությունը եղել է 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան.իսկ ինչու հիմա վեր հանվեց       Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` մինչդեռ միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել,չի համաձայնել. Ավագյան    

07 նոյ 2017 14:10

Նա չի կարող հետ պահանջել բնակարանները, դրանք գնել եմ հորս փողերով. Ջիգարխանյանի կնոջ նոր բացահայտումները

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նոր, սկանդալային բացահայտումներ է արել` ամուսնու ունեցվածքի հետ կախված: Նա հայտարարել է, որ իր միլիոնավոր դոլարների կարողությունը ոչ թե իմ ամուսնու վաստակն է, այլ իր հոր: Այս մասին Dni.ru կայքին հայտնել է Վիտալինային ներկայացուցիչ Էլինա Մազուրը:
Այն 3 բնակարանները, որոնց համար վիճում են Ջիգարխանյանն ու կինը, Վիտալինան ձեռք է բերել հոր օգնությամբ, ով ուկրաինական ամենհայտնի ընկերություններից մեկում բարձր պաշտոն է զբաղեցնում:
«Հայրս անցել է թոշակի, վաճառել է իր բաժնեմասը և ինձ մեծ գումար է տվել, որոնցով էլ ես գնել է  վերոնշյալ բնակարանները»,- հայտարարել է Վիտալինան: 
Նա պնդում է, որ բնակարաններից մեկը նույնիսկ ստիպված է եղել վարկով գնել, քանի որ հոր տված գումարը չէր բավականացրել: Նրա խոսքով` Ջիգարխանյանը բնակարանների ձեռքբերման հարցում որևէ կապ չի ունեցել, հետևաբար` հիմա չի կարող դրանք հետ պահանջել:
Իրավաբանն իր հերթին նշել է նաև, որ Արմեն Ջիգարխանյանը ամսական ստանում է 100.000 ռուբլի, որոնց մեծ մասը նա ծախսում է դեղերի վրա, հետևաբար` նա չէր կարող միլիոնավոր դոլարներ արժեցող բնակարաններ ունենալ: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր