Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն          Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին       Տեսանյութ.Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ Արցախով առքուվաճառքը շարունակվում է․ Հակոբյան    

07 նոյ 2017 17:05

ԹԵՍՏ․ Ընտրեք ձեր ականջի ձևը և իմացեք, թե ինչպիսին եք սիրային հարաբերություններում

 ԹԵՍՏ․ Ընտրեք ձեր ականջի ձևը և իմացեք, թե ինչպիսին եք սիրային հարաբերություններում
Իսկ դուք գիտեի՞ք, որ ականջների ներքևի հատվածը կապ ունի այն բանի հետ, թե ինչպիսին է մարդը սիրային հարաբերություններում։
Կան ականջի ներքևի հատվածի մի քանի տեսակներ։ Այս պարզ թեստի միջոցով դուք կարող եք իմանալ ձեր հեռանկարները սիրո մեջ։ Այսպիսով առաջարկում ենք ընտրել ձեր ականջի ձևը և կարդալ ողջ ճշմարտությունը ձեր մասին։
1. Եթե բլթակը մեծ է և հաստ
Սա նշան է այն բանի, որ դուք բավականին հայտնի եք հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ և ամենայն հավանականությամբ ունեք բազմաթիվ երկրպագուհիներ կամ սիրուհիներ։ Եթե ինչ-որ պահ ձեզ մոտ քանդվում են սիրային հարաբերությունները, ապա դուք հենց նույն պահին, առանց որևէ դժվարության սկսում եք նոր հարաբերություններ։ Կյանքի բոլոր դասերից հետո, դուք ժամանակի հետ կգտնեք այն կնոջը, ով կլինի լավագույնը ձեզ համար և կնվիրի ձեզ երջանիկ կյանք և ներդաշնակ ամուսնություն։ Կարճ ասած, դուք ամբողջ կյանքը կլինեք սիրով լցված։
2. Եթե բլթակը կախված է և նեղ
Ամենայն հավանականությամբ, ամուր հարաբերությունները ձեզ համար չեն համարվում շատ կարևոր և դուք ընդհանրապես չեք տալիս սիրուն մեծ նշանակություն, քանի որ դուք գիտեք, որ կարող եք հանգիստ հասնել այն ամենին՝ ինչ ցանկանում եք։ Այդ է պատճառը, որ ձեզ դուր է գալիս ավելի շատ լինել ազատ։ Անգամ եթե դուք հարաբերությունների մեջ եք այդ պահին, միևնույն է, ձեզ դուր չի գալիս լինել շատ կապված ձեր զույգի հետ։ Ձեզ ավելի շատ դուր է գալիս պահել մի փոքր տարածություն։
3․ Եթե ձեր բլթակը գրեթե չկա, կամ շատ փոքր է
Եթե դուք ունեք կոկիկ ականջներ, ապա դուք միամիտ եք, ինչպես հաճախ լինում են փոքր երեխաները։ Դուք չափազանց նվիրված եք ձեր զույգին, ով ամենայն հավանականությամբ կստիպի ձեզ տուժել այդ ամենից։ Կարևոր է հիշել մի բան, որ դուք պետք է լինեք զգույշ, քանի որ մարդիկ կարող են օգտագործել ձեր միամտությունը։
4․ Երբ բլթակները կարծես 2 հատ լինեն
Եթե դուք ունեք այդպիսի բլթակներ, ապա ամենայն հավանականությամբ դուք հրաշալի եք ամեն հարցում, ցավոք սրտի՝ բացառությամբ սիրո։ Շատ հավանական է, որ դուք տվյալ պահին ունեք անկայուն հարաբերություններ։ Զգույշ եղեք։ Մի՛ կոտրեք չափից շատ սրտեր։
 Hayinfo.net


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր