Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

08 նոյ 2017 13:30

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մարդու լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառը

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մարդու լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառըՄասնագետները նշում են, որ մարդու առողջական խնդիրների մասին կարելի է պատկերացում կազմել պարզապես նրա լեզվի ձևին, չափին ու գույնին ուշադրություն դարձնելով: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում անպայման ուսումնասիրել լեզուն մինչ ատամները լվանալը: Սակայն առավել հստակ պատասխան ստանալու համար այս պրոցեդուրան հարկավոր է անցկացնել սնունդ, ըմպելիքներ, ծխախոտ ու դեղորայք օգտագործելուց առնվազն մեկ ժամ անց:
Adme.ru կայքը ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզվի և դրա վրա առաջացած փառի գույնը:
Առողջական ինչ խնդիրների մասին է վկայում լեզվի գույնը
Առաջին հերթին հարկ է նշել, որ առողջ մարդու լեզուն պետք է ունենա բաց վարդագույն երանգ: Եթե լեզվի գույնը փոխվում է, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար:
1.      Եթե լեզուն կարմիր է, ապա բարձր է բորբոքային գործընթացների ու վարակիչ հիվանդությունների առկայության հավանականությունը: 
2.      Վառ կարմիր լեզուն վկայում է սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների և արյան հիվանդությունների մասին: 
3.      Լեզվի դեղին գույնը խոսում է ստամոքսի ու լյարդի հիվանդությունների մասին:
4.      Լեզուն ստանում է մանուշակագույն երանգ, երբ ի հայտ են գալիս սրտամկանի ու թոքերի հիվանդություններ: 
5.      Կապույտ երանգով լեզուն վկայում է երիկամների հիվանդությունների մասին:
6.      Չափազանց գունատ լեզուն կարող է լինել սխալ սննդակարգի և անգամ ավիտամինոզի ախտանշան:
7.      Սպիտակ լեզուն վկայում է գրիպի, սնկային հիվանդության կամ օրգանիզմի ջրազրկման մասին:
8.      Լեզվի մոխրագույն երանգը պայմանավորված է լինում մարսողական համակարգի հիվանդություններով:
 
Ինչ հիվանդություների մասին կարող պատմել լեզվի վրա առաջացած փառը
Հարկ է հիշել, որ լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառի գույնը կարող են տարբերվել: Անվնաս է համարվում բարակ սպիտակ փառը, որը հեշտությամբ մաքրվում է ատամի խոզանակի միջոցով: Եթե այդ փառը ձեռք է բերում այլ երանգ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ լեզվի վրա առաջացած փառի հաստությունը կախված է հիվանդության լրջության աստիճանից:
 
1.      Հաստ սպիտակ փառը վկայում է ինֆեկցիոն ախտահարման և ինտոքսիկացիայի մասին:
2.      Շագանակագույն փառի պատճառ կարող են դառնալ թոքերի հիվանդությունները:
3.      Լեզվի վրա դեղին փառի առաջացումը պայմանավորված է լինում մարսողական համակարգի օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրներով:
4.      Մոխրագույն փառը վկայում է գաստրիտի և խոցային հիվանդության մասին:
 
Սակայն հարկ է հիշել, որ միայն լեզվի զննումը թույլ չի տալիս հստակ ախտորոշել հիվանդությունը: Բանն այն է, որ երբեմն լեզուն վնասվում է և բորբոքվում վերքի մեջ ներթափանցած բակտերիաների պատճառով, ուստի գույնի փոփոխությունը պայմանավորված է լինում միայն լեզվի վնասվածքով: Սա է պատճառը, որ ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն հարկավոր է դիմել բժշկին, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրը և նշանակել անհրաժեշտ բուժումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր