Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

16 նոյ 2017 11:30

Շարմազանովը հստակեցրեց`իրենք չեն էլ ասել թե թոշակի կամ աշխատավարձի բարձրացում է լինելու

 

2018 թվականի բյուջեի նախագիծը ուժեղացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը, այն նաեւ ապահովում է երկարատեւ տնտեսական աճ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է: 2018 թվականի բյուջեի նախագիծը բխում է մեր քաղաքական ուժի եւ Դաշնակցության համատեղ քաղաքական նախընտրական ծրագրից, կառավարության հնգամյա ծրագրից, որը մենք ընդունել ենք հենց այս դահլիճում: Առնվազն անհասկանալի է, երբ մենք այս բյուջեում փորձում ենք տեսնել բաներ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող լինել: Մենք երբեք չենք ասել, որ մի զարկով պետք է աղքատությունը վերանա եւ չենք ասել, որ 2018թ. աշխատավարձերը, թոշակները պետք է 100 կամ 150 տոկոս ավելանան: Մենք ասել ենք, որ 2018թ. տնտեսական պայմաններ ստեղծելու տարի է, սկսելու ենք տնտեսական 5 տոկոս աճ ապահովել եւ այսօր Հայաստանն ութ ամսվա արդյունքով լավագույնն է տարածաշրջանում»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը կոչ արեց պատգամավորներին «կողմ» քվեարկել բյուջեի նախագծին. «Առաջարկում եմ կողմ քվեարկել այս բյուջեի նախագծին, որովհետեւ այն իրատեսական  է, այն հնարավորություն է  տալիս երկարաժամկետ աճ ապահովելու: Մեր խնդիրը ոչ թե այսօր եւ հիմա մեր ողջ ռեսուրսները ներդնելն ու բարձր թոշակ ու աշխատավարձ տալն է, այլ աստիճանաբար երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելը: Հայաստանի Հանրապետության համար թիվ մեկ խնդիրն այսօր էլ, վաղն էլ, տեսանելի ապագայում էլ անվտանգությունն է, այս բյուջեն իր առջեւ դրված այդ խնդիրը լուծում է: Մենք այսօր մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք, պետք է հնարավորություն տանք, որպեսզի մարդիկ պայմաններ ստեղծեն այդ ձուկը բռնելու»:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր