Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

17 նոյ 2017 11:30

Ինչ ասել էն բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին կանգնած ասում է՝ ադրենալին չունեմ, գնացեք դեղատնից գնեք.Տեսանյութ

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը,  որով առաջարկվում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատիժը խստացնել: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադրվելով ՀՀԿ–ականների ներկայացրած օրինագծին՝ հայտարարեց, որ այդ տրամաբանությամբ պետք է Քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք տարբեր մասնագիտությունների գծով  բռնություն կատարողների պատիժը խստացնել։ Նաիրա Զոհրաբյանը նշել է լրագրողների օրինակը, որոնք ամենից շատն են բռնության ենթարկվում։ «Ես ունեմ վիճակագրություն, օրինակ տաքսիստների հանդեպ ինչպիսի բռնություն է իրականացվում։ Ցանկացած բռնություն դատապարտում ենք, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսվում է հստակ պատժամիջոց։ Որպես նախկին լրագրող՝ օգտվելու եմ իմ իրավունքից եւ առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու շատ ավելի խստացված իրավական կարգավորում։ Մենք կողմ ենք, որպեսզի Քրեական օրենսգիրքը իր ողջ ծավալով գործի բռնություն իրականացնողի հանդեպ, բայց էդ դեպքում ինչ ասել էն բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին կանգնած ասում է՝ ադրենալին չունեմ, գնացեք դեղատնից գնեք։ Ուզում եմ ասել, Քրեական օրենսգիրքը կարգավորում է, առանձին  դրույթով տարբեր մասնագիտությունների գծով տարբերակելու անհրաժեշտություն չկա, ասում եմ՝ գնացեք նայեք վիճակագրությունը, ամենից շատ բռնության ենթարկվում են լրագրողները։ Դե եկեք Քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք եւ բոլոր մասնագիտությունների գծով  խստացնենք»,–հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր