Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

17 նոյ 2017 11:45

Շատ տխուր է, որ ունեմ գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը համեմատում են պատշարի հետ. Արա Բաբլոյան

 

Քրեական օրենսգրքով բժիշկների նկատմամբ բռնություն կատարողների պատիժը խստացնելու նախագծի շուրջ քննարկումներն Ազգային ժողովում շարունակվում են։ Այս նախագիծը հեղինակել են ՀՀԿ–ական պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Հրայր Թովմասյանը։ ՀՀԿ–ականները փորձում են հիմնավորել, որ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը ստիպում են, որ Քրեական օրենսգրքում պատիժն ավելի խստացնել, իսկ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների պատգամավորները հակադարձում են, թե նույն տրամաբանությամբ պետք է բոլոր մասնագիտությունների գծով պատիժն առանձնակի խստացնել, այնինչ Քրեական օրենսգրքով արդեն իսկ նախատեսված է բռնություն գործադրող անձանց նկատմամբ պատիժ։ ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը վիրավորվեց, որ գործընկերները բժշկի մասնագիտությունը  համեմատում են  այլ մասնագիտությունների հետ։ 

«Շատ տխուր է, որ ունեմ գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը համեմատում են պատշարի հետ այն պարագայում, որ բժշկի մոտ մարդիկ գնալիս միշտ էլ դժվար եւ հոգեբանական ծանր վիճակում են լինում, եւ հասկանալի է, որ կարող են  շատ անգամ չափից դուրս գալ, բայց չի նշանակում, որ բուժաշխատողին կարելի է ծեծի ենթարկել միայն այն պատճառով, որ այս կամ այն հաստատության շտապօգնության մեքենան զբաղված է եղել մեկ այլ կանչով։ Երբ բժշկին ծեծել են ու մահացել է բժիշկը, դրանից հետո ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ են տվել։ Մոռացե՞լ եք Գյումրիի դեպքը, երբ որ բժշկին ծեծի ենթարկեցին, երբ կանչը 5 րոպեով ուշացել էր, արդյո՞ք բժիշկն էր մեղավոր, եթե մեղավոր էր օրենքը կարգավորում է։ Երբ որ առանձնացնում ենք այս կամ այն մասնագիտությունները, մենք նրանց ոչ թե տալիս ենք արտոնություններ, որ բուժաշխատողը արտոնյալ լինի, ոչ որովհետեւ նրանք աշխատում են ծանր պայմաններում։ Ինչպես կարող ենք մենք բժշկին համեմատել պատշարի ու տիեզերագնացի հետ։  Զարմանում եմ, որ կան նման մոտեցումներ մեր երկրում»,–իր ելույթում նշել է Արա Բաբլոյանը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր