Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

20 նոյ 2017 14:05

Ձևակերպումը, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, դրա համար վճարել գումար, չի հաստատվում

Ձևակերպումը, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, դրա համար վճարել գումար, չի հաստատվումԿենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին:
Նշենք, որ այսօր ամբաստանյալները պետք է հանդես գան պաշտպանական ճառերով: Նախ ճառը ներկայացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը եւ հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմն են:
«Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, եւ զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են եւ ցույց տվել Սամվել Բաբայանին: Վերջինը ասել է, որ ամբողջական չէ: Իսկ Սամվել Բաբայանի առնչությունը այդ ամենին ընդամենը եղել է որպես խորհրդատու»,-հայտարարեց պաշտպանը՝ հավելելով, որ այդ ցուցմունքներից ելելով Սամվել Բաբայանի նկատմամբ նման մեղադրանք չպետք է առաջադրվեր:
«Մեղադրանքի հիմքում դրված այն ձեւակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որեւէ փաստական հանգամանքով: Բաբայանի մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ»,-նշեց պաշտպանը:
«Եթե զենքի պատվիրատուն Բաբայանն է, եթե  նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել: Չէ՞ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել: Բաբայանի եւ Գաբրիելյանի զրույցում որեւէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքի մասերը ձեռք բերելուց: Նշված փաստարկներից միանշանակ հետեւում է, որ Սամվել Բաբայանը որեւէ առնություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Գաբրիելյանինն է, որին Բաբայանը որեւէ խոստում չի տվել»,-Քալաշյանը:
Նա ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով  միջնորդեց արդարացում Բաբայանի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ նիստում դատախազ Արամ Արամյանն առաջարկել էր Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր