Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

20 նոյ 2017 14:20

Եղբայրներով փորձել են հատել սահմանը. Բագրատաշենի անցակետում դանակահարել են սահմանապահին

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած  սահմանապահի դանակահարություն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնկվել:
Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շ.-ին: Վերջինս դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:  Մեկ անձ ձերբակալվել  է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր