Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

20 նոյ 2017 16:15

Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին

 
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:
«Բազմաթիվ մոտեցումները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է արդյունքի բերեն, արդեն ուրվագծվել են»,- Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լավրովը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Լավրովը նշել է, որ հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ:
«Պետք է փնտրել լուծումներ, առավել ևս, որ շատ և շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն արդյունքի, արդեն իսկ ուրվագծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ որպես երեք համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն աշխատելու է կողմերի համար ընդունելի կարգավորման խաղաղ ճանապարհի ուղղությամբ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին կլինի Հայաստանում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր