«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

23 նոյ 2017 13:30

Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին, եթե նա կատարի ԵՏՄ-ում ամրագրված դրույթը

 

ԵՏՄ ոչ միայն անդամ երկիրը, այլեւ նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորության մասին:

«Ադրբեջանի` ԵՏՄ կազմում լինելը, նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որեւէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձեւով մոտենալ ԵՏՄ-ին, նա պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - ասաց Շավարշ Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵՏՄ-ին, եթե այդ երկիրը պահպանի վերը նշված պայմանը:

«Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան` Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Բնականաբար, ԵՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ասաց Շավարշ Քոչարյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր