Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

25 նոյ 2017 16:35

Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ

 Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ
Կրասնոյարսկի ոստիկաններն ազատել են 87-ամյա կնոջը, ով տնային բանտարկության է եղել 5 տարի։ Ոստիկանություն են դիմել կնոջ հարեւաններն ու ասել, որ վաղուց կնոջը չեն տեսել, սակայն բնակարանից լսվում է օգնության նրա ճիչերը, նա ուտելիք է խնդրում։
Ոստիկանները պարզել են, որ Նադեժդա Խիստյաեւային տանը փակել են հարազատները։ Հարազատ տան պատերը 5 տարի կնոջ համար բանտ են եղել։ Հարսը տան բանալիները վերցրել է, ասելով, թե իբր կինը կարող է տնից դուրս գալ ու կորչել։
Ոստիկաններին տեսնելով՝ տարեց կինը չի կարողացել զսպել արցունքները։ Նա պատմել է, որ օրերով սոված է մնացել, քանի որ հարսը շաբաթական մեկ անգամ է եկել՝ ուտելիք բերելու։ Հարսը կնոջ տան ողջ կահույքն էլ է տարել, նա հիմնականում տանն առանց ջեռուցման է եղել։Դեպքի առթիվ քննություն է սկսվել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր