Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով          Այս հավաքների շրջանակներում օգոստոսի 1-ին զորակոչված տղաները հերթապահում են արդեն 55 օր.հայրենիքի պաշտպանությունը նույնացրել են պատժի հետ       Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա    

27 նոյ 2017 10:45

Տղամարդը 10 տարի կնոջը սեքսուալ ստրկության մեջ է պահել

 

Իտալիայի հարավում ոստիկանները 52-ամյա տղամարդու են ձերբակալել, որը 10 տարի շարունակ սեքսուալ ստրկության մեջ է պահել Ռումինիայից մի կնոջ, հաղորդում է La Corriere Della Sera-ն:

Կնոջը պատահաբար է հաջողվել ազատել: Իրավապահները ուշադրություն են դարձրել անցորդի, որն իր հետ նիհար եւ կեղտոտված տղայի էր տանում, ինչը նրանց կասկածելի է թվացել:

Նրանք կանգնեցրել են տղամարդուն եւ որոշել պարզել, թե ինչ պայմաններում է  ապրում երեխան:

Ոստիկանները գալով նրա տուն՝ ապշել են տարածքի գարշահոտությունից: Խուզարկություն անցկացնելու համար՝ նրանք ստիպված են եղել պաշտպանական դիմակներ կրել:

Պարզվել է գարշահոտությունը առանց լույսի եւ կոյուղու նկուղից է գալիս, որտեղ էլ 29-ամյա կնոջն ու իր 3-ամյա աղջկան են հայտանբերել:

Պարզվել է, որ կինը տարիներ առաջ Ռումինիայից եկել է տղամարդու կնոջը տնային գործերում օգնելու համար: Տան տիրուհու մահից հետո տղամարդը փակի տակ է պահել այն ժամանակ 19-ամյա աղջկան եւ նրան որպես սեքսուալ ստրկուհի պահել: Այդ ընթացքում կինը երկու երեխա է ունեցել:

Այժմ կինը երեխաների հետ իրավապահ մարմինների խնամքի տակ է գտնվում:

Տղամարդն անմիջապես կալանավորվել է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր