Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա          ՌԴ-ում հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել ՀՀ հյուպատոսություններ․ ՀՀ դեսպանություն       Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը.չենք իմացել, որ կարելի է և չստորագրել    

27 նոյ 2017 11:00

Գիտնականները պարզել են, ինչպես է ալկոհոլն ազդում սեքսուալության վրա

 

Տարբեր ալկոհոլային խմիչքների օգտագործումը մարդկանց մոտ տարբեր զգացումներ է առաջացնում,  հայտնում է  British Medical Journal-ը:

Հետազոտողները առցանց հետազոտության միջոցով վերլուծել են, թե տարվա ընթացքում 21 երկրների 18-34 տարեկան մոտ 30,000 մարդ ինչպես է արձագանքել ալկոհոլին:

Արդյունքերի համաձայն՝ թունդ խմիչքները, ինչպիսիք են օղին, ջինը եւ վիսկին, ուժեղ զգացումներ եւ լարվածություն են առաջացրել, մարդկանց 30 տոկոսը իրենց մոտ ագրեսիյի աճ է զգացել, 28 տոկոսը՝ անհանգստության զգացում, 22 տոկոսը՝ լացելու ցանկություն:

Միեւնույն ժամանակ հարցվածների կեսը էներգիայի, վստահության եւ սեքսուալության աճ է նկատել:

Պարզվել է, որ գինին եւ գարեջուրը հակառակ ազդեցությունն ունեն: Դրանք օգտագործողների կեսը իրենց մոտ թուլություն, իսկ գինի խմողների 60 տոկոսն ուժեղ հոգնածություն են զգացել:

Նշվում, է որ կանայք ուժեղ զգացումների մասին ավելի շատ են նշել, քան տղամարդիկ, որոնք ավելի հակված են եղել ագրեսիայի:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր