Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը.չենք իմացել, որ կարելի է և չստորագրել          ՔՊ-ում մտմտում են Փաշինյանին փոխարինելու շուրջ, որպեսզի նախ հնարավոր լինի հանրության աչքում պահպանել սեփական դեմքը       Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին. ՀՀ ՊՆ-ն լռում է    

27 նոյ 2017 11:50

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով պաշտպանները հանդես են գալիս ճառերով. ՈՒՂԻՂ

 

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով պաշտպաններն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կշարունակեն հանդես գալ ճառերով:

Նախորդ նիստին Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմն են: Նրա խոսքով, ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, եւ զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել:

«Մեղադրանքի հիմքում դրված այն ձեւակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որեւէ փաստական հանգամանքով: Բաբայանի մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ»,-նշել էր պաշտպանը:

Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր