Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

27 նոյ 2017 12:12

Մանրամասներ 4 երիտասարդների դանակահարության միջադեպից

Նախօրեին 4 երիտասարդների դանակահարության դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Նոյեմբերի 26-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 24-ամյա Ն. Պ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 24-ամյա Հ. Ս.-ն, «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 25-ամյա Հ. Մ.-ն եւ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 24-ամյա Ա. Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին բաժին է ներկայացել 22-ամյա Վիգեն Ա.-ն եւ տվել խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 2.30-ին, իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել նշված անձանց:

Վիգեն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին, ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երիտասարդներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում ոստիկաններին եւ քննիչներին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին որեւէ տեղեկություն հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր