Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր.ներդրողներն արդեն ներկայացրել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ ընդդեմ Հայաստանի          Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում       Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք    

28 նոյ 2017 12:20

Հայտնի է, թե ում է բաժին հասնելու Ջիգարխանյանի ունեցվածքը ապահարզանից հետո

 

Արմեն Ջիգարխանյանն ապրելու տեղ չունի։ Եվ նրան իբր թե նվիրած բնակարանի մասին պատմություններն առասպել են։ Այս մասին ասել է Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։

Ընդ որում, Մազուրը վստահեցնում է, որ Ցիմբալյուկի ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել նախքան ամուսնությունը, եւ համատեղ ունեցվածքի մասին խոսք լինել չի կարող։

«Վերջերս նրա ընկերները հայտարարել էին, որ նրան բնակարան են նվիրել։ Ստացվում է, որ նա ապրելու տեղ ունի։ Հիմա, երբ նրանք ամուսնալուծվել են, ի՞նչ  հասցեով պետք է դուրս գրվի Արմեն Բորիսովիչն այն բնակարանից, որը գրանցված է Վիտալինայի անունով։ Այս հարցը ես տվեցի Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովին եւ նրա բառերից հասկացա, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հաշվառման հասցե չունի։ Հիմա նա պանսիոնատում բուժվում է։ Իսկ որտե՞ղ է նա ապրելու հետո»,– ասել է Մազուրը։

Նա նաեւ պատասխանել է հարցին, թե մտադիր է արդյոք Վիտալինան դուրս գրել դերասանին բնակարանից։

«Մենք վայրենիներ չենք։ Իհարկե, նրան դուրս չենք գրի։ Ավելին՝ Վիտալինան պատրաստ է ընդունել նրան՝ որպես այդ տան բնակչի»,– հավելել է Մազուրը։

Նրա խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանն ապրելու տեղ չունի, եւ նրան իբր թե նվիրած բնակարանի մասին պատմություններն առասպել են։

Սակայն այս հարցում վիճելի պահ կա։ Մոսկվայի Ստարոկոնյուշեննի նրբանցքում բնակարանի վաճառքից Ջիգարխանն իր բաժինը չի ստացել, ինչպես նաեւ ամուսնության ժամանակ Ջիգարխանյանի իրականացրած կոմերցիոն գործարքը, որից եկամուտի իր բաժինը չի ստացել Վիտալինան։

Այլ կերպ ասած՝ ամբողջ անշարժ գույքը գրանցված է Վիտալինայի անունով։ Բացի այդ, ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ապահարզանից քիչ առաջ Վիտալինան Ջիգարխանյանի հաշվից 4 մլն ռուբլի էր հանել։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր