Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

30 նոյ 2017 16:00

Ջիգարյանյանի նախկին կնոջ ծրագրերը բացահայտվում են

 

«Թող խոսեն» հաղորդման եթերում Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը սեփական հետաքննության ցնցող արդյունքներն է հրապարակել, փոխանցում է Дни.руպորտալը:  

Նրա խոսքով՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վաղուց էր պարտաստվել նրան, որ դերասանին առանց գոյության միջոցների թողնի:

«Վաղուց նպատակաուղղված պարտրաստվել է նրան, որ Արմեն Բորիսովիչին առանց գոյության միջոցների թողնի: Ես, որպես փաստաբան, որի տրամադրության տակ փաստաթղթեր կան, իրավունք ունեի բանկից քավածքներ խնդրել: Հիմա թղթերի վրա եմ աշխատում: Նա 2015 թվականից նրա հաշիվներից դրամական միջոցները հանել է, դրանք հայտնվել են իր հաշիվների վրա: Ակտիվորեն հանել է 2017 թվականի օգոստոսից, վերջինը հոկտեմբերի 10-ին՝ այն ժամանակահատվածում, երբ Ջիգարխանյանը հիվանդանոցում էր: Ենթադրում եմ, որ Վիտալինա Վլադիմիրովնան փող շատ է սիրում»,- եզրակացրել է Պարֆյոնովը:

Փաստաբանը հայտարարել է, որ հայց է պատրաստում ենթադրյալ խարդախության փաստով, քանի որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նրա վստահությունը չարաշահել է:                        



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր