Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար          Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր       Oդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում    

30 նոյ 2017 17:15

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխել տեսողության կորուստը

 

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխել տեսողության կորուստըՄակուլադեգեներացիան հիվանդություն է, որը վաղ թե ուշ հանգեցնում է տեսողության մասնակի կամ ամբողջական կորստի: Գիտնականները երկար ժամանակ չէն կարողանում գտնել դրա առաջացման հիմնական պատճառը, սակայն այժմ արդեն պատրաստվում են ստեղծել արդյունավետ դեղամիջոց այս հիվանդության դեմ:

Մակուլադեգեներացիան սովորաբար ի հայտ է գալիս տարեց մարդկանց մոտ, սակայն քչերն են հայտնաբերում այն վաղ փուլերում կամ անհապաղ սկսում հիվանդության բուժումը: Վիրջինիայի համալսարանի գիտնականներն անցկացրել են մի ուսումնասիրություն և պարզել, որ հիվանդության առաջացումից առաջ մարդու ակնագնդում բարձրանում է cGAS ֆերմենտի մակարդակը, իսկ այս ֆերմենը շատ մեծ նշանակություն ունի վարակիչ գրգռիչներին տրվող իմունային պատասխանի հարցում:

Մասնագետները մտադիր են ստեղծել մի դեղամիջոց, որը կնվազեցնի cGAS-ի մակարդակն ու միևնույն ժամանակ կպայքարի հիվանդության հարուցիչի դեմ: Ենթադրվում է, որ դեղամիջոցի ստեղծման համար անհրաժեշտ է մի քանի տարի, որից հետո նույնքան ժամանակ էլ կպահանջվի թեստերի միջոցով դրա արդյունավետությունն ու անվտանգությունը ստուգելու համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր