Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

02 դեկ 2017 17:20

Մաքսիմ Շևչենկոն` հայերին Ռուսաստանի թշնամի անվանելու մասին (տեսանյութ)

 Մաքսիմ Շևչենկոն` հայերին Ռուսաստանի թշնամի անվանելու մասին (տեսանյութ)
Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն Youtube-ի իր պաշտանական ալիքում հայերին ուղղված տեսաուղերձ է հրապարակել` անդրադառնալով ռուսական Առաջին Առաջին ալիքի «Время покажет » ծրագրում իր հնչեցրած մտքին:
«Սիրելի՛ հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել: Այն ամենը, ինչ դուք կարդում ու լսում եք այդ թեմայի վերաբերյալ, զզվելի անհեթեթություն է»։
Նա նշել է, որ «լեհ ազգայնական» Տոմաշ Մացեյչուկի հետ բանավեճի ժամանակ իրեն հարցրել են՝ հայերը Ռուսաստանի բարեկա՞մն են: Հարցադրմանն ի պատասխան լրագրողն ասել է. «Այն հայերը, որոնք մեր դաշնակիցն են, բարեկամ են, իսկ նրանք, ովքեր ձեր դաշնակիցներն են, թշնամի են»:
«Ես երբեք չեմ ընդհանրացրել ազգին ու չեմ ասել, որ հայերը Ռուսաստանի թշնամին են: Երբեք նման բան չեմ ասել ու չեմ էլ ասի ոչ միայն հայերի, այլ նաև որևէ այլ ազգի վերաբերյալ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր