Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

02 դեկ 2017 18:05

Տորթի վրայի մոմերը փչելը վտանգավոր է առողջության համար․ ահա թե ինչու

 Տորթի վրայի մոմերը փչելը վտանգավոր է առողջության համար․ ահա թե ինչու
Կան ավանդույթներ, որոնք մեզ են փոխանցվել դեռ վաղուց։ Այդպիսի ավանդույթներից մեկն էլ ծննդյան օրը տորթի մոմերը փչելն է։ Այն ընդունված է աշխարհի շատ երկրներում։
Գերմանիայում 18-րդ դարից ամեն անգամ երեխայի ծննդյան օրը դնում էին մոմերը տորթի վրա, նույնիսկ մեկ հատ շատ քան երեխայի տարիքն էր։ Լրացուցիչ մոմը խորհրդանշում է ևս մեկ տարի, որը հաջողությամբ ապրում ես որպես երեխա:

Մոմերը վառվում էին ամբողջ օրը և դրանք փոխում էին, իսկ երեխան պահում էր երազանք և փչում այդ մոմերը քնելուց առաջ։ Եվ համարվում էր, որ ծուխը որը առաջանում էր մոմերը փչելու ժամանակ բարձրանում էր և հասնում Աստծուն և երեխայի երազանքը կատարվում էր։ Այդ ժամանակներում ոչ ոք չէր մտածում, իսկ արդյոք պե՞տք է փչել տորթի մոմերը և ինչ վնասների այն կարող է հանգեցնել։

Ինչու՞ իրականում պետք չէ փչել տորթի մոմերը։
Ոչ վաղ անցյալում գիտնականները անցկացրել են մի հետազոտություն։

Պատել են պենոպլաստի կտորը շոկոլադով։
• Դրա վրա դրել են մի քանի մոմեր։
• Առաջարկել են փչել մոմերը հետազոտությանը մասնակցողներին։
 
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երբ մարդը փչում է մոմերը, նա հավաքում է շատ օդ իր թոքերում, իսկ հետո ուժեղ արտաշնչում է այդ օդը, տարածելով ամբողջ բակտերիաները քաղցրավենիքի մակերեսին։
Այնուհետև առանձին ուսումնասիրել են շոկոլդաե շերտի վրա գտնվող բակտերիաները և պարզել, որ դրանք 15 անգամ ավելի շատ են, քան մոմերը փչելուց առաջ։ Մի դեպքում անգամ հարուցիչ կամ պաթոգեն միկրոբների քանակը ավելացել էր 121000%-ով։ Այսպիսի արդյունքը տեղի է ունեցել այն պատճառով, որ հետազոտությունների մասնակցողներից մեկը հիվանդ էր ինֆեկցիոն վիրուսով։
Չի կարելի փչել տորթի մոմերը, եթե տարեդարձի հերոսը հիվանդ է։
 
Ինչ է կատարվում սովորական տոնի ժամանակ, մենք բոլորս լավ գիտենք։ Ավանդույթի համաձայն մոմերը փչելուց հետո, տորթը կտրատում են կտորների և հյուրասիրում հյուրերին, ովքեր մեծ հաճույքով ուտում են քաղցրավենիքը։ Ահա և ստացվում է, որ մոմերը փչելու գործընթացը ընդհանրապես անվտանգ չէ։
Այդ իսկ պատճառով նկատի ունեցեք այս ամենը։ Փչել տորթի մոմերը, թե ոչ, դա իհարկե ձեր ընտրությունն է և ոչ ոք չի կարող այդ որոշման վրա ազդել։ Սակայն եթե դուք ունեք փոքր երեխաներ, որոնց իմունային համակարգը դեռ չի ամրապնդվել, ապա ռիսկի դիմել նրանց առողջության հաշվին, հաստատ չարժե, հատկապես եթե տարեդարձի հերոսը ունի հիվանդության ախտանշաններ և փչում է տորթի մոմերը։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր