ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին          Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը       Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար    

02 դեկ 2017 18:50

Այգեզարդում հորն սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել որդին

 Այգեզարդում հորն սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել որդին
Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակչի մահվան փաստով բերման է ենթարկվել հորն սպանելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանի ֆեյսբուքյան էջից:
 
«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է: Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել: Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը: Նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են»,-գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 1947թ. ծնված Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր