Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

05 դեկ 2017 10:15

«Փաստ». Ապրանքների գների կամայական թռիչքը. «Ոմանք ուզում են «ձեռքերը տաքացնել»

«Փաստ». Ապրանքների գների կամայական թռիչքը. «Ոմանք ուզում են «ձեռքերը տաքացնել»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում որոշ ապրանքատեսակների գնաճը շարունակվում է: Նշենք, որ ձվի գնի շուկայում թանկացումներ էին գրանցվել, ինչի հետեւանքով ձվի գինը հասել էր մինչեւ 90 դրամի: Ձվի գնի թանկացմանը նախորդող ժամանակահատվածում բարձրացել էին նաեւ կարագի, բենզինի, ձկնամթերքի եւ մսամթերքի գները: 
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով, թեեւ այս պահին սոցիալական լարվածության մեծացման տեսանկյունից սպառնալիք չկա, բայց գնաճի առումով մտահոգությունն, այնուամենայնիվ, պահպանվում է: 
«Բացի այսօրվա թանկացումներից, արդեն հայտնի է, որ 2018 թվականի հունվարի մեկից եւս մի շարք ապրանքատեսակների գներն ավելի են բարձրանալու, քանի որ արդեն այլ արտոնյալ պայմաններով չեն ներմուծվելու: Այստեղ, իհարկե, կա մտահոգություն, եւ կարծում եմ, որ պետության տնտեսական քաղաքականությունը մշակող եւ այն իրականացնող համապատասխան մարմինները պետք է ավելի շրջահայաց լինեն, որպեսզի գնաճը չանցնի թույլատրելի մակարդակը: Այն պետք է համապատասխանի այն թույլատրելի սահմաններին, որը կա Հայաստանում, իսկ ամենակարեւորը՝ ազգաբնակչության գնողունակության մակարդակին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը:
Իսկ թե հատկապես ինչի՞ արդյունք է գնաճը, տնտեսագետը նկատեց. «Այն ունի եւ՛ սուբյեկտիվ, եւ՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ համաշխարհային շուկայում, իհարկե, որոշ ապրանքների գներ տատանվում են ու բարձրանում: Բայց զուգահեռ դրան կա սուբյեկտիվ պատճառ, ըստ որի՝ կան ապրանքների խմբաքանակներ, որոնք ավելի էժան գնով են ներմուծվել, բայց հիմա թանկով են վաճառվում: Եվ երկրորդն այն է, որ կան ապրանքներ, որոնք տեղական հումքով են արտադրվում, բայց գնային առումով նույնպես կամայական թռիչք են արձանագրել: Այս տեսանկյունից շատ կարեւոր է պետության վերահսկիչ գործառույթը: Պետությունը պետք է ուշադիր լինի: Պետք է տարանջատի ու տեսնի, թե թանկացումն իսկապես համաշխարհային գների արդյունք է, թե որեւէ մեկը կամայականորեն որոշել է բարձրացնել գները եւ մեծ շահույթներ ստանալ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն եւ մնացած օղակները գնաճը զսպելու համար պետք է համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ տանեն»:
Գնաճը զսպելու քաղաքականության մեջ, որպես աշխատանքի արդյունավետ օրինակ, տնտեսագետն առանձնացրեց միայն Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը:
«Գների կայունությունն ապահովելու համար Կենտրոնական բանկը շատ շրջահայաց եւ հավասարակշռված քաղաքականություն է վարում: Բայց թույլ տվեք նկատել, որ եթե համապատասխան պետական մարմինները չաջակցեն եւ իրենց գործառույթները չիրականացնեն, միայն Կենտրոնական բանկի ջանքերով հնարավոր չէ ապահովել գների կայունությունը»,– հավելեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, սպառողին գրավելու համար ցանկացած երկրում Ամանորի նախաշեմին ապրանքների գների անկում է տեղի ունենում:
«Այս առումով տարբեր ապրանքարտադրողների մրցակցությունն ավելի է սրվում: Արդեն երկար տարիներ Հայաստանում այդ պարադոքսը եւս նկատվում է: Դարձյալ պատճառն այն է, որ առանձին տնտեսվարողներ այդ օրերին ուզում են ձեռքերը «տաքացնել» եւ ավելի մեծ շահույթներ եւ գերշահույթներ ստանալ: Բնականաբար, եթե պետությունն իր կարգավորիչ եւ վերահսկիչ գործառույթները չիրականացնի, ապա կլինի այնպես, ինչպես ամեն տարի է եղել: Հույս ունենք, որ այս անգամ ադեկվատ մոտեցում կլինի»,– եզրափակեց տնտեսագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր