Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, էնքան ա թանկացել.Մարուքյանը`իշխանություններին

«Ես ձեզ առաջարկում եմ այցելել գյուղեր, մարզեր եւ մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն ամենօրյա ռեժիմով թանկանում, կամ հունվարի 1-ից ինչու են ապրանքները թանկանալու: Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, ապրանքները չեն թանկացել: Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, էնքան ա թանկացել: Դրա մասին մտածեք»,-ասաց նա: Քննարկման դրվեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Նախագիծը քվեարկության դրվեց և մերժվեց 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ: