Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

05 դեկ 2017 11:33

ՀՀ խորհրդարանը մերժեց ԵՏՄ–ից դուրս գալու մասին նախագիծը

ՀՀ խորհրդարանը մերժեց ԵՏՄ–ից դուրս գալու մասին նախագիծըԱԺ-ն հերթական քառօրյա մեկնարկին քննարկման դրվեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:
Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է եղել, և 3 խմբակցությունները մերժել են: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից նոր իրողության առաջ են կանգնելու, քանի որ նոր թանկացումներ են լինելու:
«Քաղաքացիները կհիշեն, որ «Ելք» խմբակցությունը նման նախագիծ ուներ, ու եթե մտածում էին, որ Հայաստանը թափով շարժվում է առաջ, մարդիկ ավելի լավ էին ապրում, կարող էիք կողմ լինել, ու կստեղծվեր հանձնաժողով»,-ասաց նա։
Մարուքյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում չկա մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵԱՏՄ-ն օգուտ է ՀՀ-ին: 
Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ի ու իշխանության ներկայացուցիչների համար Հայաստանը չի դիտարկվել որպես զարգացող Հայաստան, ՌԴ դաշնակից Հայաստան. «Դուք այդ ձևով չեք դիտարկել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է զարգացող գործընկեր Հայաստան»:
Հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանն էլ նշեց. «Այն եզրահանգումները, որ արվում են, թե թանկացումները կապված են ԵՏՄ-ի հետ, չկա որեւէ տնտեսական հիմնավորում դրա վերաբերյալ, որ ներդրումները դրա համար են նվազել` հավելելով նաև, որ քննարկման ժամանակ բոլոր բերված փաստերն էլ քննարկման արժանացել են: 
Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր