Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

05 դեկ 2017 13:15

Ինչպիսի՞ մարդիկ են առավել հաճախ տառապում մղձավանջներից ու տագնապալի երազներից

 

Ողջ կյանքում մարդուն հետապնդող հուսահատության զգացումը կարող է արտացոլվել նրա երազներում՝ հաճախ մղձավանջներ առաջացնելով: Այդ մասին հայտնում են Քարդիֆի համալսարանի գիտնականները:

200 կամավորների մասնակցությամբ կատարված հետազոտության շրջանակներում, որը հրապարակվել է Motivation and Emotion ամսագրում, գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես է ֆրուստրացիան կամ հոգեբանական պահանջների բավարարվածության զգացողությունն անդրադառնում երազների վրա:

Կամավորներին խնդրել են նկարագրել առավել հաճախ կրկնվող երազը եւ գնահատական տալ դրան (դրական կամ բացասական երազ): Գիտնականներին նաեւ հետաքրքրել է, թե արդյոք երազներում եղել են բավականին տարածված տհաճ թեմաներ, ինչպիսին է ընկնելը, հարձակումը կամ հետապնդումը, նաեւ զգացողություն, որ մարդուն վախ է պատում կամ, որ հրդեհ է եւ ինքը փակի տակ է կամ, որ ինքը հասարակական վայրում մերկ է կամ անպատշաճ հագնված:

Եղել է նաեւ հետազոտության երկրորդ մասը, որտեղ 110 կամավոր երեք օրվա ընթացքում երազի օրագրեր են վարել: Օրագրերի ցուցմունքները կապել են օրվա ընթացքում անհանգստությունների հետ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոգեբանական անբավարարվածության պատճառով ֆրուստրացիա ունեցող մարդիկ ավելի հաճախ են հայտնել բացասական երազների առկայության մասին(սարսափեցնող մոտիվներ, չարության կամ տխրության զգացում): Այդ մարդիկ նաեւ հաճախ ունեցել են երազներ, որոնցում առկա է եղել ընկնելը, անհաջողությունն ու հարձակումը:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր