Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի          Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը       Իրանը մտադիր է հրթիռներ տեղակայել արաբական երեք երկրներում՝ Իսրայելին հակազդելու համար    

05 դեկ 2017 14:45

21-ամյա վորորդն ու մահացած ուղեւորը վթարից առաջ կողոպտել են ՌԴ քաղաքացու. նոր մանրամասներ

 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն եւ հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երեւան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու երիտասարդների հետ նրանց ավտոմեքենայով Երեւանից դեպի Արտաշատ ընթանալիս Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին կայանել են ավտոմեքենան, որից հետո նրանցից մեկն իրեն դուրս է քաշել ավտոմեքենայից, վիճաբանել իր հետ, հարվածել մարմնի տարբեր մասերին, ապա հեռացել են՝ իրենց հետ տանելով իր ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական իրերը եւ «Լենովո» տեսակի պլանշետը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Հրաչյա Գ.-ն եւ նրա ընկեր ոմն Մխո, որոնք ժամը 3.30-ին «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով բախվել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ՃՈ անշարժ պահակետի պատին, ինչի հետեւանքով ուղեւոր Մխոն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Վնասի չափը պարզվում է: Հրաչյա Գ.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր