Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

06 դեկ 2017 13:30

Եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, ապա որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում նրան. Վահրամ Բաղդասարյան

Եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, ապա որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում նրան. Վահրամ ԲաղդասարյանԱզգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկմանը ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, թե այն իրատեսական և կայունացման բյուջե է:

«Չափազանցված թվեր ու տողեր չկան այս բյուջեում, բյուջեի վրա ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք հասնել այն նպատակին, որը հետապնդում է Կառավարությունը»,- ասաց նա: 

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ներդրումները միայն գույնզգույն փուչիկներ են, իրական ներդրումներ չկան, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Ներդրումների հետ կապված՝ ինձ թվում է, որ որևէ բան չի խանգարում մեր երկրի զարգացման համար, որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում, եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, կարող են 15 մլրդ  ներդրում կատարել, և իշխանությունը պարտավորվում է, որ այդ վերահսկողությունը ստանձնեն ընդդիմադիրները, և վերահսկողություն ստանձնեն նրանք»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր