Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

06 դեկ 2017 15:30

Սկսվեց ընտանեկան բռնության մասին օրինագծի քննարկումը

Սկսվեց ընտանեկան բռնության մասին օրինագծի քննարկումըԱզգային ժողովը քննարկում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացնում է արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Ըստ Վիգեն Քոչարյանի՝ օրենքը երեք նպատակ է հետապնդում՝ ընտանիքում բռնության կանխարգելումը՝ նախազգուշացման տեսքով, բռնության պատճառով անձանց իրավունքների պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք ծառայեն այդ նպատակին, հստակեցվում է ընտանեկան բռնության հասկացությունը: «Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր