Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

06 դեկ 2017 17:15

«Ոնց որ ընդունես օրենք՝ ընտանիքում կինն ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան

 «Ոնց որ ընդունես օրենք՝ ընտանիքում կինն ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան
«Համերաշխություն վերականգնելը ո՛չ օրենքով կարող է լինել, ո՛չ էլ օրենքով կարող է սասանվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
 
Նրա խոսքով՝ դա օրենքով հնարավոր չէ կարագավորել. «Ոնց որ ընդունես օրենք՝ ընտանիքում կինն ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին, ծնունդներն այսինչ ռեստորանում նշելու մասին, և այլն: Դա օրենքի կարգավորման առարկա չէ: Ինչո՞ւ պետք է ոստիկանը ներս մտնի հայկական ընտանիք: Մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտներից, հիմա ի՞նչ, փորձում եք վերականգնե՞լ դա»:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր