Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

08 դեկ 2017 09:45

«Փաստ». Չորս անշարժ գույք եւ 20 միլիոն դրամ. կադաստրի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը

«Փաստ». Չորս անշարժ գույք եւ 20 միլիոն դրամ. կադաստրի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանի սեփականությունն է համարվում չորս անշարժ գույք՝ մեկ բնակարան եւ երեք հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում՝ հունվար–հուլիս ամիսներին, ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 865 հազար դրամ եւ գոյացել աշխատավարձից:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր