Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

09 դեկ 2017 09:53

«Ժամանակ». Ցնցող. Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, եւ ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման եւ ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյուջեների ընդունման ժամանակ:

Կառավարությունը որոշել էր ընդառաջել առանձին վերցրած մեկ պատգամավորի միանգամից երեք առաջարկներին: Բայց հարցը միայն այն չէ, որ կառավարությունը որոշել է ընդունել այդ պատգամավորի բոլոր առաջարկները, հարցն այդ առաջարկների ընդհանուր գումարն է՝ 2 մլրդ 38 մլն դրամ: Այս գումարի չափը պատկերացնելու համար ասենք միայն, որ այն ավելին է, քան ամբողջ Հայաստանի գիտությանը հատկացված գումարը, ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի բյուջեի 1,5 տոկոսը:

Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը, ո՞ւմ են իրականում բաժին հասնելու այդ փողերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր