«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

11 դեկ 2017 11:45

Վիճաբանության ժամանակ կրակոց արձակած 29-ամյա Վարդգեսը կալանավորվել է

 

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 29-ամյա Վարդգես Մ.-ն դեկտեմբերի 3-ին, ժամը 4.00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահած թմբուկավոր ատրճանակով Սայադյան փողոցի թիվ 1 հասցեում գործող գազալիցքավորման ճանապարհային կայանում, վիճաբանության ժամանակ, Պապին Դ.-ի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է նրա ազդրին և պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին Վարդգես Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին:

Հարուցվել է քրեական գործ:

Վարդգես Մ.-ն կալանավորված է:

Քննությունը շարունակվում է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր