Եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա...Նոր պատժամիջոցները կարող են հարվածել ռուսական ռուբլուն          ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում       Պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման    

13 դեկ 2017 11:35

Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյանը՝ Աթենքում

 
Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հյայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին, Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր