Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

13 դեկ 2017 12:20

«Փակուղի է տանելու». ԱԺ-ն ընդունեց «Պետական պարտքի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ

 
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 37-ը: Մինչեւ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագծին իրենք դեմ են քվեարկելու:
«Այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավվել արտաքին պարտք, սա անընդունելի է, նախօրեին տասն անգամ Կառավարության ներկայացուցիչը հարցին, թե ինչպես են ծախսվել պարտքերը, այդպես էլ չպատասխանեց՝ խոսելով ամեն ինչից, բացի բուն թեմայից, քիչ էր մնում՝ օպերայի խաղացանկը ներկայացներ: Կոչ եմ անում դեմ քվեարկել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր