Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

14 դեկ 2017 17:47

Թրամփին պետք է ամերիկացիները գնահատեն, այլ ոչ թե ես. Պուտին

Թրամփին պետք է ամերիկացիները գնահատեն, այլ ոչ թե ես. ՊուտինԱյսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն է: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում  ԱՄՆ նախագահին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է.

«Թրամփին պետք է ամերիկացիները գնահատեն, այլ ոչ թե ես: Թրամփը դեռ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկություն: Ռուսական միջամտությունը հորինվածք է: Ինչ է, պետք է ընդհանրապես արգելե՞լ բոլոր շփումները»,- ասել է նա, ապա ընդգծել, որ ներդրողները վստահում են ԱՄՆ-ին, ինչը կարևոր ցուցանիշ է:
Native ads by Caramel

Այնուհետև, անդրադառնալով սպառազինություններին, Պուտինը նշել է, որ իրենք ապահովում են իրենց անվտանգությունը՝ չմտնելով սպառազինության մրցավազքի մեջ. «Ռազմական ծախսերը մեզ մոտ բալանսավորված են այնպես, որ ապահովեն մեր անվտանգությունը և չվնասեն տնտեսությանը: Մենք ծախսում ենք 46 մլրդ դոլարից մի փոքր ավելի ռազմական նպատակներով»,- ասել է Պուտինը՝ բերելով ԱՄՆ օրինակը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 700 մլրդ դոլար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր