Երկարատեւ միայնությունը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան կանանց համար          Երեկոյան ձյուն կգա, կցրտի       Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից    

16 դեկ 2017 15:30

ՆԱ Ձեր երկրորդ կե՞սն է, թե՞ ոչ. Պարզեք դա տալով Ձեզ այս երկու հարցը

 

Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։ Հավատո՞ւմ եք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարդու համար նախատեսված է իր «երկրորդ կեսը»։ Եթե այո, այդ դեպքում ինչպե՞ս պարզել, որ դա հենց ՆԱ է՝ միակն ու անկրկնելին։ Իսկ միգուցե սխալվե՞լ եք ձեր զգացմունքներում։

 

Հասկանալու համար, արդյո՞ք ճիշտ մարդ է մեր կողքին, մենք խորհրդակցում ենք ընկերների, հոգեբանների, հոգևորականների և նույնիսկ բախտագուշակների հետ։ Անցնում ենք տարատեսակ թեստեր։ Օգնություն ենք փնտրում տարատեսակ ինտերնետ ռեսուրսներում, գրքերում։ Իսկ այդ ամենի փոխարեն կարելի տալ և պատասխանել ընդամենը 2 հարցի։
1. Իրո՞ք ես սիրում եմ այդ մարդուն

Պետք է ինքդ քեզ հարցնես ոչ թե որքան սեքսուալ, գրավիչ և ուրախ մարդ է այդ մարդը։ Ոչ այն մասին, թե որքանով եք համատեղելի, հետաքրքի՞ր է ձեզ արդյոք նրա հետ, այլ ընդամենը. «Իրո՞ք ես սիրում եմ այդ մարդուն։ Կտայի՞ արդյոք ես նրան իմ ամբողջ խնայողությունները, հացի վերջին կտորը կամ… երիկամը»։

Եթե պատասխանը «Այո» է, ապա դուք գտել եք Ձեր բախտը։ Իրական սերը՝ տալ կարողանալն է։ Այն մեզ ստիպում է դառնալ ավելի լավը։ Մարդ, ով գնահատում է և պահպանում է այն, ինչ ունի։

2. Այդ հարաբերությունները արդյո՞ք իմ կյանքը ավելի լավն են դարձնում

Փակեք աչքերը և պատկերացրեք կյանքը առանց Ձեր «երկրորդ կեսի»։ Հարցրեք Ձեզ. «Ինչպե՞ս կապրեի առանց նրա։ Ի՞նչ կզգաի։ Ինչպե՞ս կանցկացնեի ժամանակս։ Ո՞վ կլիներ իմ հենասյունը»։

Այդպիսի հարցեր կարելի է հարյուրներով տալ, բայց գլխավորը՝ հասկանալ բուն էությունը։ Մի կողմ թողեք վախերը, էմոցիաները և կապվածությունը։ Ուղղակի տվեք Ձեզ մեկ հարց. «Ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը առանց այդ մարդու»։ Երբեմն պատասխանը միանգամից ակնհայտ է դառնում։

Եթե ազնվորեն պատասխանեք վերոնշյալ հարցերին, ապա հեշտությամբ կկարողանաք հասկանալ, թե Ձեր կողքին արդյո՞ք գտնվում է Ձեր մարդը, թե՞ ոչ։ Եթե դուք ինքներդ դառնում եք ավելի լավը և Ձեր կյանքը փոխվում է դեպի լավը, ապա մնացածը նույնպես կլինի։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր