Գյումրիում 27-ամյա երիտասարդը պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել
Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է շտապօգնության ծառայությունից: Գյումրիի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում մարդ կա կախված: Մեկնած խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1990 թվականին Լ.Վ.-ի դիակը պարանով կախված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: