Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

19 դեկ 2017 21:00

Փաստեր կրծքագեղձի քաղցկեղի մասին, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու բուժել այն

Փաստեր կրծքագեղձի քաղցկեղի մասին, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու բուժել այնԿրծքագեղձի քաղցկեղը համարվում է վաղաժամ մահվան երրորդ ամենատարածված պատճառը սրտանոթային համակարգի հիվանդություններից և դժբախտ պատահարներից հետո: Բացի այդ, այն կանանց շրջանում մահացությունների ամենատարածված պատճառն է: Ընդ որում՝ հարկ է հիշել, որ քաղցկեղի այս տեսակը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում կարելի է լիովին բուժվել, իսկ պարբերաբար մամոլոգին այցելելը մի քանի անգամ բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը: 
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 փաստ կրծքագեղձի քաղցկեղի մասին, որոնք կօգնեն խուսափել հիվանդության զարգացումից և ժամանակին հայտնաբերել խնդիրները:
Ռիսկի գործոններ
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկային գործոնը տարիքն է. հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է 40 տարեկանից հետո: Ռիսկի այլ կարևոր գործոնների շարքին են դասվում նաև ժառանգականությունը և որոշակի գեների մուտացիաները: Այս խնդիրների վրա հնարավոր չէ ազդել, սակայն կարելի է պահել դրանք վերահսկողության տակ: Սակայն կան ռիսկի գործոններ, որոնց վրա կարելի է ազդել: Հարկավոր է հետևել քաշին, լինել ֆիզիկապես ակտիվ և սահմանափակել ալկոհոլի գործածությունը: 
Նախազգուշացնող նշաններ 
Կրծքագեղձի քաղցկեղի մասին նախազգուշացնող ախտանշանները տարբեր կանանց մոտ տարբեր են լինում: Օրինակ՝ կանայք պետք է զգուշանան մաշկային փոփոխությունների դեպքում, դրա կարմրածության, հաստացման, պտուկի շուրջը նկատվող գրգռվածության ու պտուկից ատադրության դեպքում: Առավել հաճախ հիվանդությունն ի հայտ է գալիս առանց ախտանշանների, սակայն մամոգրամման կօգնի հայտնաբերել ուռուցքը վաղ փուլերում: Բացի այդ, սովորաբար կրծքագեղձի քաղցկեղի սկզբնական փուլում ցավոտ զգացողություններ չեն առաջանում, ուստի արտաքին որևէ ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: 
Մամոգրամման օգնում է կյանքեր փրկել
Այս պրոցեդուրայի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերում է վաղ փուլերում, ինչը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը: Մասնագետները նշում են, որ այս պրոցեդուրան պետք է առնվազն երկու տարին մեկ անցնեն 50-74 տարեկան բոլոր կանայք:
Ամեն տարի ի հայտ են գալիս բուժման նոր մեթոդներ
Աշխարհի գիտնականներն անընդհատ աշխատում են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, հայտնաբերման ու բուժման նոր մեթոդների ստեղծման և հիվանդների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Նրանց շնորհիվ վերջին տասնամյակում ի հայտ են եկել հիվանդների բուժման բազմաթիվ նոր եղանակներ: Ներկայում այս հիվանդությունն այնքան շատ կյանքեր չի խլում, քանի որ բուժման նոր մեթոդների օգնությամբ այն հաջողվում է բուժել կամ վերածել քրոնիկականի: Սա է պատճառը, որ հարկավոր է խորհրդակցել տարբեր մասնագետների հետ, քանի որ տեղեկացվածությունը կօգնի փրկել մարդու կյանքը:
Կրծքագեղձի քաղցկեղից տառապում են ոչ միայն կանայք
Այս հիվանդությունը կարող է հայտնաբերվել նաև տղամարդկանց մոտ, պարզապես նրանց մոտ այս հիվանդությունը 100 անգամ ավելի հազվադեպ է ի հայտ գալիս: Եթե կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվել է տղամարդու մոտ, ապա նա պետք է իմանա, որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում դրանից կարելի է մեկընդմիշտ ազատվել: Տղամարդկանց դեպքում հիվանդությունն ախտորոշելն ավելի դժվար է, քանի որ հնարավոր չէ կատարել մամոգրամմա:  Սա է պատճառը, որ նրանք պետք է շատ ուշադիր լինեն և չանտեսեն հիվանդության մասին վկայող ակնհայտ ախտանշանները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր