Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

20 դեկ 2017 10:03

«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը ներողություն չի խնդրի կամ նահանջ երգով. «Հո ես միամիտ չեմ, որ ասեմ՝ դա «Սորոսն» է արել»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում «եւ գուցե հանձնարարություն է ստացել դրսից»:

Այս հայտարարությունից հետո ուսանողները ռեկտորից պահանջում էին կա՛մ ապացույցներ ներկայացնել, կա՛մ ներողություն խնդրել: Սակայն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե ինքը ներողություն չի խնդրի:

«Ես ասել եմ ՝«Սորոսի» կազմակերպած հանդիպմանն են գնացել: Ոչ մի ներողություն էլ խնդրելու ես անհրաժեշտություն չունեմ: Նորից եմ ասում, որ դա իմ անձնական կարծիքն է, որ նրանք ուղղորդվում են: Իսկ «Սորոսի» հետ դա որեւէ կապ չունի, հո ես միամիտ չեմ, որ ասեմ՝ դա «Սորոսն» է արել, ես որեւէ ապացույց չունեմ»,- նշեց նա` հավելելով, թե ուղղորդել ասելով նկատի չի ունեցել հենց «Սորոսի» կողմից: Ասել է թե՝ նահանջ երգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր