Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

21 դեկ 2017 13:30

Արդարադատության նախարարն ԱԺ-ում մուննաթ ա գալիս, Էս ի՞նչ ձեւ ա ընդհանրապես. Փաշինյանը հակադարձում է ՀՀԿ-ին

«Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկումն անօրինական է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է՝ իրենց չի հետաքրքրում օրենքը, իրենց համար կարեւոր է ցույց տալ, որ իշխող մեծամասնությունը չի տիրապետում իրավիճակին: Էս ի՞նչ բառապաշար է: Արդարադատության նախարարն էլ գալիս, այստեղ մուննաթ է գալիս՝ էս ի՞նչ եք, չեք ջոկում: Էս ի՞նչ ձեւ ա ընդհանրապես, «հավասար զգաստից» բացի ուրիշ ձեւ չպիտի լինի: Դուք իսկի ձեր Կառավարությանը չեք կարում տիրապետեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ավելի վաղ Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես ասել էր.  ««Ելք»-ի համար օրենքը կարեւոր չէր, ցանկանում են ցույց տալ, որ ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակին տիրապետել, բայց դա այդպես չէ: Ռուստամ Մախսուդյանի կոճակը չի աշխատել ի սկզբանե, երբ նման դեպքեր էլի են եղել, կոճակը չի աշխատել, մարդիկ ձեռք են բարձրացրել ու իրենց դիրքորոշումը հայտնել, բայց դուք հիմա այն մատի փաթաթան սարքեցիք: Նոր տարուց առաջ ինչքան ցանկանաք տրամադրություններ գցել, ձեզ չի հաջողվի»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր