Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են          Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին Աֆղանստանի համար նախատեսված ամերիկյան զենքի մի մասը փոխանցել Կիեւին       Թուրքիան տասնյակ զինտեխնիկա է տեղափոխել Սիրիա՝ ահաբեկիչներին աջակցելու համար    

23 դեկ 2017 11:15

Բրիտանական ՌՕՈւ կործանիչներն օդ են բարձրացել ու «արգելափակել» Մեյի օդանավի ճանապարհը

 
Մեծ Բրիտանիայի երկու կործանիչներ օդ են բարձրացել ու փակել Թերեզա Մեյի օդանավի ճանապարհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեյը Կիպրոսից էր վերադառնում, ու երբ օդանավը մտել է Մեծ Բրիտանիայի օդային տարածք, կործանիչները օդ են բարձրացել։ The Telegraph –ը գրում է, որ երկու «Թայֆունները» մոտեցել են օդանավին ու թեւերը տարուբերել, ինչը նշանակում է օդանավերին հետևելու պահանջ։
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններում, այս զորավարժությունները ուղղված էին օդաչուներին գործնական հմտություններ սովորեցնելուն՝ Միացյալ Թագավորության օդային տարածք ներխուժող օդանավերն արգելափակելու հարցում։
Մեյը այս գործողությունները անվանել է «տպավորիչ ու գերազանց»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր