«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

23 դեկ 2017 18:45

Կողոպուտ Աբովյանում. փողոցում հարձակվել է կնոջ վրա, գողացել հեռախոսն ու փախել. նույն օրը նրան գտել են (ֆոտո)

 Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտ մի տղամարդ հարձակվել է 57-ամյա կնոջ վրա, հրել եւ գողացել է բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են որ մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, «Բարեկամության» հրապարակում անհայտ անձը հրել եւ բացահայտ հափշտակել է իր «Նոկիա 5» տեսակի բջջային հեռախոսը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 35-ամյա Դավիթ Պ.-ն է, որին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երեւանյան փողոցից բերման են ենթարկել բաժին:

Դավիթ Պ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր